ԿԻՆՈ ԹԱՏՐՈՆՆԵՐ

ՄՈՍԿՎԱ ԿԻՆՈԹԱՏՐՈՆ |
MOSCOW CINEMA

«Մոսկվա» կինոթատրոնը, Երևան քաղաքի սրտում գտնվող ամենահին կինոթատրոնը, կառուցվել է 1936 թվականին: Շենքի կառուցումը լիովին համապատասխանում է 20-րդ դարի սկզբի համաշխարհային ճարտարապետության սկզբունքներին ու ոճին։ Պահպանելով տասնամյակների պատմությունը և գեղեցիկ ավանդույթները՝ կինոթատրոնը մշտապես գտնվում է առաջխաղացման փուլում: Այժմ կինոթատրոնը ունի 4 դահլիճ, որոնք հագեցած են ժամանակակից տեխնիկական միջոցներով: Կինոցուցադրություններին զուգահեռ կինոթատրոնում կազմակերպվում են զանազան միջոցառումներ և կինոփառատոններ, կինոթատրոնի սպասասրահում իրականացվում են տարաբնույթ ցուցահանդեսներ:
Հասցե։ ք․Երևան, Աբովյան 18, 
Հեռ․ (+374 10) 52-12-10

ՍՊԱՍՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Չեն գտնվել միջոցառումներ

ՍԻՆԵՄԱՍԹԱՐ ԴԱԼՄԱ ԳԱՐԴԵՆ ՄՈԼԼ CINEMASTAR DALMA GARDEN MALL

Առաջին ՄՈՒԼՏԻՊԼԵՔՍԸ Հայաստանում:«Սինեմա Սթար» կինոգոտին ներկայացված է 6 կինոդահլիճներով՝ հագեցած ֆիլմերի ցուցադրության առաջադեմ հնարավորություններով: Կինոթատրոնը հագեցած է ամենաժամանակակից սարքավորումներով. ԱՌԱՋԻՆԸ և ՄԻԱԿԸ Հայաստանում՝ 360 աստիճան ձայնային հզորությամբ «DOLBY ATMOS», «Dolby Digital Surround EX», պրոյեկտորներ` «Christie», աշխարհահռչակ «Volfoni» ընկերության 3D սարքավորումներ:Հանգստի և ժամանցի տարածքում տեղակայված է խաղային գոտին՝ «Play Lab»-ը, որտեղ առկա են բազմաթիվ ժամանցային խաղեր ցանկացած ճաշակի համար՝ բոուլինգ, ավտոդրոմ, լաբիրինթոս, մանկական ատրակցիոններ, խաղային ավտոմատներ, Art Lab և այլն: «Սինեմա Սթար» մուլտիկոմպլեքսում գործում է նաև Michael’s սրճարան-ռեստորանը, որտեղ կարելի է անցկացնել հաճելի ժամանակ և հանգստանալ ֆիլմից առաջ:
Հասցե։ ք․Երևան, Ծիծեռնակաբերդի խճ 3
Հեռ․ (+374 60) 755-555

ՍՊԱՍՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Չեն գտնվել միջոցառումներ

ԿԻՆՈ ՊԱՐԿ | KINO PARK

Երևան քաղաքի կինոթատրոնների շարքին 2015-ին ավելացավ ևս մեկը. Երևան Մոլում բացվեց Կինոպարկը: Այն կարճ ժամանակում հասցրեց դառնալ կինոսերների սիրելի վայրերից մեկը: Կինոպարկն առաջինն էր, ով Հայաստանում ներկայացավ «4K ULTRA HD» որակի էկրաններով` այդպիսով դառնալով իր որակի մեջ առաջատար: Նորաոճ տեխնիկայով հագեցած սրահներում, որոնց թիվը 6-ն է, ցուցադրվում են հայկական և համաշխարհային լավագույն ֆիլմերը: Այստեղ ցուցադրվող ֆիլմերը բազմաժանր են: Ցուցադրվում են նաև ֆիլմեր հենց բնօրինակ տարբերակով, ինչն այդ վայրն էլ ավելի գրավիչ է դարձնում Հայաստան ժամանող օտարերկրացիների և լեզուներ ուսումնասիրողների համար:
Հասցե։ ք․Երևան, Արշակունյաց 34/3
Հեռ․ (+374 11) 888-888,

ՍՊԱՍՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Չեն գտնվել միջոցառումներ

ՍԻՆԵՄԱՍԹԱՐ ՌԻՈ ՄՈԼԼ |
CINEMASTAR RIO MALL

«Սինեմա Սթար» ՌԻՈ Մոլ կինոգոտին ներկայացված է 4 կինոդահլիճներով՝ հագեցած ֆիլմերի ցուցադրության առաջադեմ հնարավորություններով: Կինոթատրոնը հագեցած է ամենաժամանակակից սարքավորումներով. ԱՌԱՋԻՆԸ Հայաստանում՝ D-BOX նստատեղեր ԱՌԱՋԻՆԸ Հայաստանում՝ 360 աստիճան ձայնային հզորությամբ «DOLBY ATMOS» Սրահների ձայնային համակարգ «Dolby Digital Surround EX» Պրոյեկտորներ` «Christie» Աշխարհահռչակ «Volfoni» ընկերության 3D սարքավորումներ Ժամանցի տարածքում տեղակայված է խաղային գոտին՝ «Play Lab»-ը, որտեղ առկա են բազմաթիվ ժամանցային խաղեր ցանկացած ճաշակի համար – Play Box, լաբիրինթոս, մանկական ատրակցիոններ, խաղային ավտոմատներ և այլն:
Հասցե։ ք․Երևան, Փափազյան 8
Հեռ․ (+374 60) 755-555

ՍՊԱՍՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Չեն գտնվել միջոցառումներ