Պայմաններ և դրույթներ

Ընդհանուր դրույթներ և պայմաններ
Yerevan Events (Երևանյան միջոցառումներ) նախագիծը ուղեցույց է մշակութային, ժամանցային, կրթական, սպորտային և այլ միջոցառումներով հետաքրքրվողների և միջոցառումների կազմակերպիչների համար: Yerevan Events հավելվածը քաղաքի բնակիչներին և հյուրերին հնարավորություն է տալիս տեղեկանալ Երևանյան մշակութային և ժամանցային անցուդարձի, կինոցուցադրությունների, տարատեսակ իրադարձությունների մասին:Yerevan Events նախագիծը հանդիսանում է Սպրինտ Ուեյ ՍՊ Ընկերության (ապրանքանիշը՝ Սպրինտ Կենտրոն) նախագծերից:

Գաղտնիություն
Կայքում և հավելվածներում գրանցված օգտատերերի տվյալները չեն տրամադրվում երրորդ կողմի: Համաձայն Անձնական Տվյալների Պաշտպանության օրենքի՝ Դուք իրավունք ունեք դիտել և խմբագրել մեր կողմից հավաքագրված Ձեր անձնական տեղեկատվությունը կապ հաստատելով մեզ հետ:Եթե Դուք գրանցված հաճախորդ եք, ապա պարբերաբար կստանաք նամակներ և կարճ SMS հաղորդագրություններ ընկերության և ընկերության գործընկերների կողմից: Դուք կարող եք հրաժարվել այդ նամակների ստացումից: Այդ հարցում Ձեզ կօգնի «Հրաժարվել» (Unsubscribe) կոճակը կամ կարող եք գրել մեզ [email protected]:

Կայքում ներկայացված միջոցառումների և/կամ կազմակերպիչների փոխհարաբերությունները
Yerevan events նախագծում ներկայացված են, մեզ հետ համագործակցող կազմակերպությունների կողմից կազմակերպված միջոցառումները, տրամադրվող տեղեկատվությունը և կոնտակտները, ուստի մենք չենք երաշխավորում տվյալների իսկությունը: Yerevan events հավելվածը պատասխանատվություն չի կրում միջոցառումների բովանդակության և անցկացման որակի համար: Մենք ուրախ կլինենք համագործակցել և պատրաստ ենք լսել ցանկացած առաջարկություն նախագիծը առավել կատարելագործելու համար: Համագործակցության, տեղեկատվական կամ տեխնիկական թերությունների համար կարող եք կապ հաստատել մեզ հետ +374 60 521 213 հեռախոսահամարով:

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են:
Արգելվում է օգտագործել, կրկնօրինակել, թարգմանել և/կամ տարածել Yerevan events ապրանքանիշն առանց թույլտվության:

Yerevan events © 2020 – Բոլոր իրավունքները պաշտպանված են