Տիգրան Համասյանի «ոչՊաշտոնական» համերգը Լոս Անջելեսից

Արտակարգ դրության այս օրերին, երբ փակ են մշակութային բոլոր հաստատությունները, պետական աջակցությամբ տարբեր ծրագրեր են մշակվում և իրագործվում էլեկտրոնային հարթակներում, որտեղ ներկայացվում են համերգներ, ներկայացումներ, թանգարանային ցուցադրություններ:
Կառավարության կայքէջում շաբաթական երկու օր ուղիղ եթերում ելույթ կունենան անվանի մենակատարներ՝ տանից ներկայացնելով իրենց լավագույնձեռքբերումները:
Կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ առաջիկայում դեռ բազմաթիվ նոր ծրագրեր կիրագործվեն և ճգնաժամային պայմաններում կփորձեն պատվով դուրս գալ համաճարակային մարտահրավերներից՝ մի քանի նախագծերի իրականացմամբ։ Օրերս մեկնարկեց Համազգային թատրոնի հետ «Առականի» նախագիծը, շուտով կհեռարձակվի նաև «Քո սերնդակիցը» նախագիծը։Ապրիլյան գեղեցիկ տոնին ընդառաջ՝ աշխարհահռչակ երաժիշտ ու կոմպոզիտոր Տիգրան Համասյանը տանից ուղիղ եթերում ելույթ ունեցավ մեկուսացած և ինքնամեկուսացած քաղաքացիների համար,ինչը լավ առիթ է՝ մշակելու այնպիսի ձևաչափեր, մշակութային արդյունքի հասանելիության այնպիսի մեխանիզմներ, որոնք ավելի կմեղմացնեն տարածական, ժամանակային հեռավորության հանգամանքը մշակույթի հասանելության մեջ։
Երաժիշտը ողջունելով հետևորդներին,նախ հետաքրքրվեց, թե ինչպես են հաղթահարում այս իրավիճակը և նշեց.« Ես իմ ստեղծագործական սենյակում եմ արդեն 14 օր և տանից դուրս չեմ գալիս: Պարզվում է՝ բավականին ազատ ժամանակ կա պարապելու համար. հիմա տարբեր ստեղծագործությունների վրա եմ աշխատում: Մի քանի բան ունեմ ձեզ համար նվագելու և նվիրելու»:Առաջինը Համասյանը նվագեց Հովհաննես Թումանյանի քառյակների հիման վրա ստեղծված «Կարոտ» ստեղծագործությունը, ապա տարբեր տարիների՝ իր հայտնի ստեղծագործությունները: Համերգի ընթացքում ջազ երաժիշտը պարբերաբար դիմում էր հետևորդներին, հատկապես, տարքով մեծ սերնդին՝ իր ծնողներին, տատիկ-պապիկներին, խնդրելով մնալ տանը և պահպանել իրենց առողջությունը:Համասյանը նաև խորհուրդ տվեց երիտասարդներին իրագրոծել իրենց երազանքները, նպատակներն ու ցանկությունները, որոնք ժամանակի սղության կամ այլ պատճառով չեն հասցրել կատարել: Նա նաև շնորհակալություն հայտնեց առողջապահության ոլորտոի բոլոր բժիշկներին և բուժաշխատողներին, որոնց օր ու գիշեր տուն չեն գնում և պահպանում են մեր կյանքը: 

Facebook
Twitter
Telegram
Print
Email