Երևանում կայացավ ՌԱԴԻՈ ՎԱՆ-ի ամենամյա «Van Music Awards 2019»-ը

Բարձրաճաշակ երաժշտություն մատուցելու միտումը, հետաքրքիր և տարբերվող արտիստներին խրախուսելը տարիներ առաջ դարձան այն հիմնական պատճառներից, որ «Ռադիո Վան»-ը ստեղծեց իր՝ երաժշտական ամենամյա մրցանակաբաշխությունը:
Այս տարի «Van Music Awards 2019»-ը կայացավ փետրվարի 28-ին, Mezzo Club-ում` արդեն նոր ձևաչափով ու հետաքրքիր շոու ծրագրով:
«Van Music Awards»-ի բեմում էին և իրենց ելույթներով հյուրերին ողջունեցին 11 անվանակարգում առաջադրված և մրցանակակիր արտիստները:
Տասն անվակարգի մրցանակակիրներին որոշել էր «Ռադիո Վան»-ի կողմից ընտրված ստեղծագործական կազմը, իսկ «Հանրային ձայն» անվանակարգի հաղթողը՝ հենց հանրային քվեարկությամբ:
Մրցանակաբաշխությունն այս տարի առանձնացավ նաև հաղորդավարական հետաքրքիր Stand-Up ծրագրով, որն ավելի հետաքրքիր դարձրեց երեկոյի ընթացքը. բեմում էին ռադիոյի ձայներ՝ Եգոր Գլումովը, Ժակ Պապիկյանը և Արթուր Գեղամյանը:
YerevanEvents-ը ներկա էր երեկոյին և գիտի բոլոր անվանակարգերն ու հաղթողներին.
Arni Rock, Haik Solar և Սոնե Սիլվեր- People’s Number One Choice (Հանրային ընտրություն)
Գարիկ և Սոնա- Hit Makers Number One (Համար 1 հիթ ստեղծողներ)
Nemra- Radio Friends Number one (Ռադիոկայանի համար 1 ընկերները)
Իլոնա- Cover Performer Number One (Համար 1 Cover կատարող)
Vishup Ensemble & Tmbata- Music Producer Number One (Համար 1 երաժշտական պրոդյուսեր)
Aratta Band – Fusion band Number One (Համար 1 ֆյուժն բենդ)
Sonet Quintet – Urban Song Artists Number One (Քաղաքային ժանրի համար 1 կատարողներ)
FairWind – Rock Band Number One (Համար 1 ռոք խումբ)
Katil Band – Breakthrough number one (Համար 1 հայտնություն)
Սյուզաննա Մելքոնյան – Woman’s Performance Number One (Կնոջ համար 1 կատարում)
Arpi & Hayway Band – Band Number One (Համար 1 բենդ)
Հաղթող խմբերի ու արտիստների մրցանակներն այս տարի համեմված էին երիտասարդ տաղանդավոր նկարիչների կողմից արված զարդանախշերով և խորհրդանշական էր նաև, որ նկարիչներն անձամբ հանձնեցին մրցանակները: Պատահական չէին նաև մրցանակակիրները, քանի որ «Ռադիո Վան»-ն այս տարի նախապատվությունը տվել էր մրցանակի արժանացնել կենդանի կատարումներով հանդես եկող երգիչներին, ուստի ընտրվեցին սեփական ձայնագրման ստուդիայում հանդես եկած արտիստները:

Facebook
Twitter
Telegram
Print
Email